Աստվածային ինքնազսպում
26.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 27
Մի՞թե Իմ ձեռքը կարճացել է, որ չկարողանա փրկել: Ո’չ, երբեք: Փրկելու Իմ զորությունը ավելանում է, երբ ավելանում է Իմ փրկությունը հասկանալու քո կարողությունը: Նշանակում է զորությունից՝ զորություն, կատարելությունից՝ կատարելություն, մենք միասին ենք անցնում:
Անսահման է հրաշք գործելու Իմ կարողությունը երկնային տարածքներում, թեև յուրաքանչյուր մարդու համար` Իմ այդ զորությանը տիրանալու սահմանափակումներ կան, բայցայդ էլ միայն մարդու գիտակցության ու ընկալման պակասի պատճառով:
Իմ կարողությունը փրկելու ու պահպանելու գործում ոչ մի սահման չի ճանաչում: Ոչ միայն չի կարճացել ձեռքս, այլ այն «ավելի է երկարել», կամենալով ու սպասելով, որ օրհնելու, օգնելու, փրկելու առաջարկություն լինի:
Ահա թե որքան նրբանկատորեն եմ վերաբերում ամեն մի առանձին հոգու անհատական իրավունքին:
Երբեք, ոչ մեկին չեմ պարտադրում Իմ օգնությունը և փրկությունը:
Թերևս, մարդկության համար կրած Իմ տառապանքներից այս մեկը ամենածանրն է, որովհետև հարկադրված եմ զսպել օգնելու Իմ Աստվածային Անհամբերությունը և ցանկությունը` մինչև որ հոգու կանչը Ինձ գործելու իրավունք տա:
Մտածեք այն սիրո մասին, որ այս իրողությունն է արտահայտում:
Սփոփեք Իմ սպասող, սիրող, անձկությամբ ակնկալող սիրտը պահանջելով Իմ օգնությունը, առաջնորդությունը և հրաշագործ կարողությունը:
Մեկնաբանություններ